Մեր մասին

Հայաստանի Հանրապետության ոստան Երևանից ընդամենը 45 կմ հեռավորության վրա ձգվում է Աղվերանի չնաշխարհիկ ձորը, որտեղ շուրջ տարի գործում է «Երեքնուկ» հանգստյան տունը:
Աղվերանի գեղեցիկ անկրկնելի բնության լիարժեք լրացումն է «Երեքնուկ» հանգստյան տունը, որտեղ ստեղծված են ընտանեկան հանգստի կազմակերպման բոլոր հնարավորությունները, ընդ որում տարվա ցանկացած եղանակին:
Տարածքում կա ընդարձակ լողավազան – ջրաշխարհ, մանկական խաղահրապարակ՝ ճոճանակներով, խաղալիքներով, հեծանիվներով, մանկական լողավազան, ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի դաշտեր, բացօթյա սրճարան, դիսկոտեկ՝ կենդանի երաժշտությամբ:
Յուրաքանչյուր 15-օրը մեկ տեղի է ունենում շքեղ հրավառություն: Ինչպես նաև կազմակերպվում են շրջանավարտների համար անմոռանալի ավարտական երեկոներ և գիտաժողովներ:
Տարածքում տեղադրված է խաչքար, որը խորհրդանշում է սբ. Մարիամ Աստվածածնի տոնը:
Հանգստյան տանը գործում են սննդից օգտվելու այլընտրանքային տարբերակներ՝ մենյու (1 անձի համար 3-անգամյա սնունդ 5000 դր.), պատվերային ցանկից օգտվելու հնարավորություն: Համարներում կան սննդակարգը ինքնուրույն կազմակերպելու համար անհրաժեշտ պայմաններ:
Հանգստյան տան տեր-տնօրենը օգոստոսի 16-ից 30-ը ընկած ժամանակահատվածում ԲՈՒՀ ընդունված հանգստացողներին պարգևատրում է հաջողության հուշամեդալներով:
«Երեքնուկ» հանգստյան տունը, նաև կազմակերպում է «Վերջին զանգ» և «Ավարտական հանդես», տրամադրելով՝
        1 օրը սրահ, 4 երկուսենյականոց համարներ (մինչև 120 հոգի), խարույկ,
        2 օրը տրամադրում է տաղավար: Արժեքը՝ անձը 3000դր.:
«Երեքնուկ» հանգստյան տունը հանգստացողների համար տրամադրում է հարմարավետ տաղավարներ (20, 40, 50, 60 հոգիանոց): Արժեքը՝ անձը 500դր.: